Դերասանուհի Մարիամ Սարյանի' սերիալներում նկարահանվելու և ամուսնու հետ արտերկիր մեկնելու մասին ESem.am-ը պատմել է: Դերասանուհին ամուսնու հետ այժմ էլ Փարիզում է, որտեղ վերջինս ցուցահանդեսի է մասնակցում: Մարիամից պարզեցինք, որ առաջին անգամ են Ֆրանսիայում, իսկ մինչ իրենց մեկնելը' ամուսնու կտավները «հասցրել» էին լինել այնտեղ:
«Շանզ-էլիզե փողոցում գտնվող ապակե տանիքով մի մեծ դղյակում' “Grande Pale”-ում, ամեն տարի անցկացվում է Փարիզի ամենամեծ “Art en Capital” կոչվող ցուցահանդեսը, որին բազմաթիվ նկարիչներ ու քանդակագործներ են մասնակցում,-ասաց Մարիամը, ում համար այդ ցուցահանդեսին մասնակցելը մեծ հաջողություն է: -Սա մեզ համար մեծ հաջողություն է, քանի որ այս ցուցահանդեսին մասնակցելու համար հազարավոր մրցույթների ենք մասնակցել: Այդ ցուցահանդեսի ընթացքում ևս մեկին մասնակցելու հրավեր ստացանք, որը կլինի դեկտեմբերի 21-ից մինչ տարեվերջ»:
Շարունակությունը` այստեղ: