Դերասան Աբել Աբելյանը տևական ժամանակ է, ինչ ներգրավված չէ որևէ հեռուստանախագծում: ESem.am-ը նրանից հետտաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված հեռուստատեսային դադարը: Դերասանի խոսքով՝ այս ընթացքում եղել են առաջարկներ, որոնք մերժել է. «Ինձ հետաքրքրող ոչ մի առաջարկ չի լինում: Ես այսքան ժամանակ հատուկ դադար եմ տվել և կներկայանամ այն ժամանակ, երբ կլինի ասելիք ունեցող, հետաքրքիր առաջարկ: Եղած առաջարկները կարդում եմ ու հասկանում, որ իրավունք չունեմ ընդունելու»:
Աբելն այժմ զբաղված է իր ստուդիայում` “Casting School”-ում, որտեղի սաների հետ պատրաստվում է ներկայանալ թատրոնի բեմում: «Ես մի փոքր ռիսկի եմ գնալու. ներկայացման մեջ խաղալու եմ իմ սաների հետ: Այսքան տարվա դադարից հետո դա իսկապես ռիսկ է»,- ասաց Աբելն ու հավելեց, որ 7-8 տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում խաղալուց հետո մոտ տասը տարի դադար է ունեցել:
Շարունակությունը` այստեղ: