Դերասան Աբել Աբելյանն ու կինը' Ալիսիան, այս Ամանորը կդիմավորեն Թբիլիսում: ESem.am-ի հետ զրուցում Աբելն ասաց, որ արդեն ընտրել են հյուրանոցն ու ռեստորանը, որտեղ դիմավորելու են գալիք տարին և դեկտեմբերի 31-ին կուղևորվեն Վրաստան:

 

Դերասանից հետաքրքրվեցինք' հե՞շտ են կայացրել Ամանորը երկրից դուրս և առանց փոքրիկ Էրիկի անցկացնելու որոշումը. չէ՞ որ այս տարի նրանք առաջին անգամ են Նոր տարին դիմավորելու ծնողների կարգավիճակում: «Երեխայից բաժանվելն, իհարկե, դժվար է, սակայն նա դեռ վեց ամասական է և չի հասկանում, որ Ամանոր է: Ձմեռ է և ճանապարհ գնալը նրա համար բարդ կլիներ, իսկ եթե տանն անընդհատ անցուդարձ լինի, աղմուկն ու աժիոտաժը կխանգարեն նրան,- ասաց դերասանն ու հավելեց, որ փոքրիկին թողնելու են զոքանչի խնամակալությանը: -Հաջորդ տարի, երբ Էրիկն արդեն մեկ տարեկան, վեց ամսական կլինի և կհասկանա, որ Նոր տարի է, բնականաբար, մենք էլ տանը կլինենք, Ձմեռ պապ և Ձյունանուշ կհրավիրենք ու իսկական տոն կկազմակերպենք նրա համար»:

 

Շարունակությունը՝ այստեղ: