Արքայազն Հարրին Կանադայից վերադարձել է Մեծ Բրիտանիա, որպես թագավորական ընտանիքի անդամ մասնակցելու եզրափակիչ միջոցառումների շարքին։
Էդինբուրգում բնապահպանական տուրիզմին նվիրված համաժողովում արքայազնը, որն իր պարտականությունները կատարում է որպես թագավորական ընտանիքի ավագ անդամ, հանդես է եկել ելույթով: Միջոցառման վարող Աիշա Խազարիկան հյուրին ներկայացնելով հանրությանը, անսպասելիորեն խոստովանել է. «Նա խնդրել է, որ բոլորս իրեն դիմենք պարզապես «Հարրի»։ Հետեւաբար, տիկնայք եւ պարոնայք, դիմավորեք նրան այնքան ջերմ, որքան շոտլանդացիները կարող են, Հարրի»։ Այդ պահին արքայազնը բեմ է դուրս եկել, ողջունել է երեկոյի տիրուհուն եւ սկսել իր ելույթը։
Ինչպես նշել է «OK» հրատարակությունը, Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը Կանադայից Էդինբուրգ է ժամանել առանց դերասանուհի Մեգան Մարքլի կնոջ եւ Արչիի: Ուղեւորության շրջանակներում նա կկատարի իր վերջին թագավորական պարտականությունները, նախքան իր կնոջ հետ կզրկվեն արքայական տիտղոսներից: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սասեքսի դքսուհին Մեծ Բրիտանիա կժամանի մի քանի օր անց: