Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։
Էմմին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է որդու հետ։ Երգուհին կրում է բաց երանգի ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ, իսկ կրտսեր որդին սեղմում է վերելակի կոճակը։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։