Պեննի և Կալիֆորնիայի գիտնականները հայտնաբերել են, ինչպես է սպիտակուցը վճռական դեր խաղում կաթնասունների բջիջների առողջ աճի ընթացքում: Այս հետազոտության մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:

Նախորդ հետազոտության ժամանակ հայտնաբերվել էր, որ C2 կալցիում-կախյալ զանգվածը, որը պարունակում է 3(C2cd3), անհրաժեշտ է բջիջների մակերեսին գտնվող թարթիչների աճի համար:

Թարթիչները մազանման գոյացություններ են, որոնք գտնվում են կաթնասունների բջիջների մակերեսին: Նրանք պատասխանատու են մարմնում տեղեկությունների փոխանցման և մշակման համար: Բացի այդ, թարթիչները կարևոր դեր են խաղում բակտերիաների զտման ընթացքում՝ կանխելով նրանց մուտքը մարմնի օրգաններ:

Թարթիչների պակասը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ներառյալ երիկամների պոլիկիստոզի, կուրության և նյարդաբանական խանգարումների: Հետևաբար, այս բացահայտումներն ունեն կարևոր նշանակություն ունեն մարդու առողջության համար:

Ինպես է գործում C2cd3

Բջիջը պետք է հավաքի մի շարք կցորդներ ցենտրիոլի ծայրին' մինչև թարթիչների աճը: Սա թույլ է տալիս կցորդներին կապել ցենտրիոլը բջիջի մակերեսին, ինչը նշանակում է, որ այժմ բջիջը կարող է աճել: Սակայն, գիտնականները չգիտեին, թե ինչպես են այդ կցորդները հավաքվում:

Այս նոր հետազոտությունը պարզել է, որ երբ C2cd3 պրոտեինը բացակայում է, ցենտրիոլի ծայրին կցորդներ չեն հավաքվում: Սա նշանակում է, որ ցենտրիոլը կապված չէ բջջի թաղանթին և չի կարող ընդունել այլ սպիտակուցներ, որոնք թույլ են տալիս թարթիչներին աճել:

Թարթիչների պաթոլոգիաների հնարավոր բուժումը

Գիտնականները հույս են հայտնում, որ իրենց բացահայտումները նոր դուռ կբացեն թարթիչների զարգացման շուրջ իրենց գիտելիքների առջև, ինչպես նաև թարթիչների պակասի հետ կապված հիվանդությունների ավելի լավ բուժման համար հիմք կծառայեն: