Երկրի վրա ընթանում է հերթական մեծ ոչնչացումը, որի պատճառ կարող են դառնալ ոչ թե երկնաքարը կամ հրաբուխը, այլ մարդը։ Վրոցլավի համալսարանից մարդաբան Բոգուսլավ Պավլովսկին կարծում է, որ մոլորակի բնակչությունն աճում է անհավանական արագությամբ, և դա կարող է հանգեցնել աղետի, գրում է «Комсомольская правда»-ն։
«Կամ մենք պետք է դանդաղեցնենք աճը, կամ մեզ աղետ է սպասվում։ «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» կամ «մարդը աշխարհի տիրակալն է» ոճի մտածելակերպը մեզ կհանգեցնի բնաջնջման»,- նշել է լեհ գիտնականը։
Երկրի վրա այժմ ապրում է մոտ 7 մլրդ 200 մլն մարդ։ Տարբեր հետազոտություններ, այդ թվում՝ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի, նշում են, որ դարի կեսերին բնակչությունը կավելանա ևս մի քանի միլիարդով, ասել է Պավլովսկին։
Շարունակությունը` այստեղ: