Անտարկտիդայում բնակվող պինգվինները այսօրվա երեխաների կյանքի ընթացքում կվերանան՝ կլիմայական փոփոխությունների պատճառով: Այս մասին հայտարարել է հետազոտող և օվկիանոսների պաշտպան Ֆիլիպ Կուստոն՝ փոխանցում է RIA Novosti-ն:

 

Նրա խոսքով՝ ընթացիկ տարին եղել է ամենաշոգերից մեկը Անտարկտիդայում, ջերմաստիճանը հասել է +20°C-ի:

«Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա մենք ունենք փոքր երեխա՝ աղջիկ, և նրա կյանքի ընթացքում Անտարկտիդայից կվերանան պինգվինները»,- ասել է Կուստոն:

 

Նա նշել է, որ հավանաբար այս կենդանիների որոշ տեսակներ կմնան Անտարկտիդայում, սակայն անմիջականորեն Անտարկտիդայում բնակվողները կվերանան:

Գիտնականը հավելել է, որ ներկա պահին պաշտպանված է ծովային ավազանների
6%-ը, նոր արգելոցի ստեղծման դեպքում կհաջողվի պաշտպանել Համաշխարհային օվկիանոսի 10%-ը: