Կանայք բողոքել են, որ իրենց թույլ չեն տվել բիզնես դասից օգտվել՝ ավելորդ քաշ ունենալու պատճառով ։ Ուղևորուհիները իրենց ստորացված են զգացել, երբ ժապավենով նրանց չափսերն են վերցրել: Նրանք չեն կարողացել զսպել արցունքները, գրում է BBC-ն:
59-ամյա Խուհանան և նրա երկու դուստրերը ՝ Ռենելին և Թերեն, Thai Airways-ով մտադիր էին Բանգկոկ ուղևորվել նիհարելու ծրագրին մասնակցելու համար, որը կազմակերպել էր Թաիլանդում նիհարեցման և պլաստիկ վիրաբուժության ոլորտում մասնագիտացած ընկերությունը:
Օդանավակայանում աշխատակիցները ուղևորներին հայտնել են, որ «չափազանց խոշոր են» բիզնես դասի իրենց նստատեղերից օգտվելու համար:
«Դա այնքան նվաստացուցիչ էր, որ ես պարզապես արտասվեցի»,- պատմել է Խուհանան։
Ստորացուցիչ ստուգումներից հետո կանայք ուղևորվել են էկոնոմ դասով:
Ներկայումս կանայք, նման ստորացումներից հետո որոշել են չթռչել ինքնաթիռներով, մինչև ավելորդ կիլոգրամների խնդիրը չլուծեն: