Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի առանձնատունը գտնվում է Կիևի Կոնչա Զասպա էլիտար թաղամասում, այստեղ տներն իրենց հողատարածքներով վաճառվում են 5-10 մլն դոլարով, իսկ վարձով են տրվում՝ ամսական 10-35.000 դոլարով։ Այդ մասին պատմել են «Առանց դարպասների» հասարակական շարժման ակտիվիստները, որոնք եղել են Տիմոշենկոյի առանձնատան տարածքում, գրում է Обозреватель-ը։

 

«Մեզ մոտ 1 ժամ պահեցին մուտքի մոտ, վերջապես հայտնվեց ջիփը, որում Տիմոշենկոն էր։ Իմանալով, թե ինչի համար են եկել ակտիվիստները, նա կես ժամանոց էքսկուրսիա կազմակերպեց տանը»,- պատմել է ակտիվիստ Սերգեյ Կապուստյանը։


Ակտիվիստների խոսքով՝ Տիմոշենկոն ապրում է 2-հարկանի առանձնատանը, որի ընդհանուր տարածքը 450 քմ է։ Նախկին վարչապետը վստահեցրել է, որ տունը նա վարձակալում է արդեն 10 տարի և խոստացել է ներկայացնել փաստաթղթերը, սակայն այդպես էլ ցույց չի տվել։ Սենյակները և հարակից շինությունները 10-ից ավելին են։ Սպասավորներից միայն խոհարարը և աղախինն են եղել, ևս 3-4 մարդ՝ անվտանգության աշխատակիցներ։


Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: