Անցած շաբաթ–կիրակին Էմիլի Ռատակովսկիի համար ամենահիշարժանն են դարձել. երկրպագուների և հնարավոր է նաև իր համար անսպասելի կերպով Էմիլին ամուսնացել է։ Շաբաթ օրը իր Instagram-ում Էմիլին հարսանեկան լուսանկարներ է հրապարակել։

Մոդելի ընտրյալը դարձել է 30-ամյա դերասան, պրոդյուսեր և Elara Pictures կինոընկերության գործընկեր Սեբաստյան Բիր–Մակլարդը։ Մակլարդի կարողությունը գնահատվում է 11,7 միլիոն դոլար, նրա բոյը 180 սմ է։ 

Ենթադրվում է, որ մի քանի շաբաթ առաջ Էմիլին բաժանվել է իր նախկին ընկերոջից, և այդ ժամանակվանից կապի մեջ է Սեբաստյանի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում և Էմիլին, որպես իսկական ֆեմինիստ, հրաժարվել է ավանդական հարսանեկան զգեստից։ Դրա փոխարեն հարսնացուն Zara բրենդի կոստյում է հագել և սև՝ քողով լայնեզր գլխարկ է դրել։

Հնարավոր է, որ զգեստի ընտրությունը Էմիլին պահի տակ է կայացրել, ինչպես նաև ամուսնանալու որոշումը։ Բայց, ամեն դեպքում, երբեմն հենց նման որոշումներն են ամենաճիշտը լինում։