Daily Mail-ը հայտնում է, որ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի շնորհիվ համաշխարհային ճանաչում ձեռք բերած Քարդաշյան ընտանիքը Կալիֆոռնիա նահանգում՝ Փալմ Սփրինգսի մոտակայքում, գնել է շքեղ առանձնատուն, որի առաջին լուսանկարները հրապարակել է ընտանիքի մայրը՝ Քրիս Ջեները:
Առանձնատունն ունի 7 ննջասենյակ ու արժե 12 մլն դոլար: Դատելով Ջեների հրապարակած կադրերից՝ առանձնատունը շատ մեծ է ու ընդարձակ:
Պարբերականը նշում է, որ հստակ հայտնի չէ, թե տունն ում նախաձեռնությամբ է գնվել և ում է պատկանում:
Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հերքել են տան սեփականատերը լինելու մասին տեղեկությունը: