Ժամանակն է ձմեռային ցրտաշունչը օդից հետո, որը չորացնում ու ճաքեր է առաջացնում մաշկի վրա, անցում կատարել գարնանային մեղմ եղանակին: Ահա մի քանի պարզ միջոց, թե ինչպես գարնանը ունենալ փափուկ և թարմ մաշկ:

 

Ավելի քիչ դիմահարդարում օգտագործեք: Դա հատակապես վերաբերում է տոնային քսուկներին: Գարնանը մենք ավելի շատ ենք քրտնում, քան ձմռանը. երբ քրտնում ենք, մեր ծակոտիները բացվում են, ինչը նպաստում է մաշկի ծակոտիներում քսուկների խցանմանը ու կորյաների առաջացմանը: Փորձեք ինչքան հնարավոր է քիչ դիմահարդարվել, իսկ ծանր տոնային քսուկների փոխարեն օգտագործել BB քսուկներ: BB քսուկները փափկեցնող ու բուժող հատկություն ունեն: Դրանք պարունակում են պաշտպանիչ՝ SPF, բաղադրիչներ, և ավելի թեթև են նստում մաշկի վրա՝ թույլ տալով, որ այն շնչի:

 

Խոնավացրեք Ձեր մաշկը: Խոնավեցնելու համար նախևառաջ մտածեք ոչ թե քսուկներ օգտագործելու, այլ շատ ջուր խմելու մասին: Ջուր խմելով դուք ոչ միայն օրգանիզմն ապահովում եք անհրաժեշտ հեղուկի քանակությամբ, այլ նաև նպաստում եք մաշկի խոնավեցմանն ու արտքանապես դրան առողջ ու թարմ տեսք հաղորդելուն:

 

Սնուցեք մաշկը բնական միջոցներով: Թարմացրեք ձեր մաշկը տնային պայմաններում պատրաստված դիմակներով: Մաշկի գույնի ճերմակացմանը հատկապես նպաստում են C վիտամին պարունակող մրգերը՝ լիմոնով, նարնջով, պատրաստված դիմակները, որոնք բարելավվում են արյան շրջանառությունն ու դեմքին գեղեցիկ վարդագույն երանգ հաղորդում: Այսպիսով՝ 1 թեյի գդալ քամած նարնջի հյութին ավելացրեք այնքան սոդա, որպեսզի մածուկ ստացվի: Բարակ շերտով քսեք այն դեմքին և 20 րոպե թողնելուց հետո լվացեք այն: Հիշեք, որ դիմակներն ավելի արդյունավետ են դառնում, երբ նախորոք գոլորշու միջոցով մաշկից դուրս եք մղում տոքսիններն ու բացում եք մաշկի ծակոտիները: Դրա համար անհրաժեշտ է պարզապես գլխին սրբիչ գցել ու 2 րոպե դեմքը գոլորշացնել: