Սննդի ու սեռական ակտիվության միջև սերտ կապը պարզապես լեգենդ չէ: Հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ ուտելիքներ կարող են բարձրացնել լիբիդոն և նպաստել առողջ սեռական կյանքին։ Բայց կան նաև ուտելիքներ, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ մարդու տրամադրության վրա, ինչպես նաև թուլացնել լիբիդոն: Ահա մի շարք ուտելիքներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ սեռական հորմոններ վրա, ուժեղացնել կամ թուլացնել սեռական ցանկությունը՝ բարձրացնելով կամ նվազեցնելով լիբիդոն՝
Ելակ
Ելակը նպաստում են սեռական կյանքին: Ահա թե ինչու, թե տղամարդու, թե կնոջ սեռական ֆունկցիոնալության համար կարևոր նշանակություն ունի արյան շրջանառությունը, իսկ ելակը լի է հակաօքսիդանտներով, որոնք օգտակար են սրտի և աորտաի համար: Ավելին՝ ելակը նաև հարուստ է վիտամին C-ով, որը հակաօքսիդանտների հետ միասին կարող է ավելացնել տղամարդու սպերմատոզոիդների քանակությունը: Հատկապես խորհուրդ է տրվում ելակը պատել սև շոկոլադով, ինչը նպաստում է լիբիդոյի ակտիվացմանը: Պատահական չէ, որ Վալենտինի տոնին ընդունված է շոկոլադ նվիրել սիրելիին:
Ալկոհոլ
Ալկոհոլը, որը նաև կոչվում է «սոցիալական քսանյութ», կարող է օգնել ավելի անկաշկանդ ու շփվող լինել օրինակ նոր ծանոթություններ հաստատելիս կամ սիրելիի հետ հանդիպման ժամանակ: Բայց իրականում ալկոհոլը սեռական կյանքի «թշնամին» է: Չափից դուրս ալկոհոլը նվազեցնում է սեռական ակտիվությունն ու զգայունությունը, ինչպես նաև կարող է հանգեցնել մտքի մթագնման՝ մղելով սեքսում անապահով որոշումների կայացման:
Ավոկադո
Ավոկադոն համարվում է «հրաշագործ» միրգ: Այն լի է վիտամին Е-ով, որն օժտված է հակաօքսիդանտի հատկություններով ու նպաստում է արյան շրջանառությանը, և վիտամին B6-ով, որը նույնպես նպաստում է արյան շրջանառությանը: Իսկ այն ամենը, ինչ օգտակար է սրտին և արյան շրջանառությանը կենսական նշանակություն ունի առողջ սեռական կյանքի համար: Ավոկադոն նաև պարունակում է սրտի համար, այսպես կոչված, անվտանգ յուղեր, որոնք էներգետիկ նշանակություն ունեն և կարող են նպաստել սեռական ակտիվությանը:
Նուշ
Նուշը պարունակում է ցինկ, սելենիում ու վիտամին Е: Սրանք այնվիտամիններն ու հանքանյութերն են, որոնք կարևոր են համարվում սեռական առողջության ու վերարտադրության համար: Սելենիումը կարող է օգնել անպտղության դեպքում, ցինկը հանքանոյւթ է, որը նպաստում է տղամարդու հորմոնների արտադրմանը և կարող է բարձրացնել լիբիդոն, իսկ վիտամին Е-ն, նպաստում է սրտի առողջությանն ու արյան շրջանառությանը։ Արյան լավ շրջանառությունը կարևոր նախապայման է առողջ սեռական կյանքի համար, քանի որ այն ապահովում է սեռական ֆունկցիոնալության համար անհրաժեշտ արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Ավելին՝ նուշն իր մեջ պարունակում է նաև օմեգա 3 ճարպաթթու:
Բիֆշտեքս/Միս
Չնայած միսն օրգանիզմին ապահովում է պրոտեինով ու ցինկով՝ այն նաև հագեցած է ճարպով ու խոլեստերինով, որոնք կարող են հանգեցնել արյան բարձր ճնշման, սրտի հիվանդությունների, ինչպես նաև արյան շրջանառության ու սեռական
ֆունկցիոնալության վատթարացման: Ավելին՝ 2006թ-ին Chemical Senses-ում տպագրված հետազոտությունը ենթադրում է, որ մսակերությունը կարող է հանգեցնել մարմնի ոչ գրավիչ հոտի: Հետազոտությունում 17 տղամարդկանցից մի քանիսի ուտելիքի մեջ երկու շաբաթ միս էին ներառել, իսկ մյուսներինը՝ ոչ, որից հետո կանանց խնդրել էին գնահատել նրանց գրավչությունը հիմնվելով միայն նրանց հագուստի հոտի վրա: Այնուհետև տեղերը փոխել էին և նույն տղամարդիկ, որոնք չէին կերել միս այդ երկու շաբաթը, սկսել էին ուտել միս, իսկ նրանք, ովքեր կերել էին՝ չուտել: Երկու դեպքում էլ կանայք ընտրել էին նրանց, ովքեր նախորդ երկու շաբաթը միս չէին կերել:
Սնունդը սեռական ֆունկցիոնալության բարձրացման համար առաջնային տեղում է: Այնպես, որ հետևեք սննդին ու վայելեք առողջ սեռական կյանք: