Անկողնում խնդիրնե՞ր են ծագել: Դրանք լուծելու ամենաարագ ու արդյունավետ տարբերակը երևակայությանն ու մտքին փոքր-ինչ ազատություն տալն է:

 

- Ես հանդիպում էի մի երիտասարդի հետ, որը սեքսից անմիջապես հետո լքում էր անկողինը: Դա ինձ ցավ էր պատճառում, սակայն չէի ուզում այդ հարցի շուրջ լուրջ խոսակցություն սկսել. փոխարենը՝ որոշեցի անկողինս դարձնել այնպիսի մի վայր, որը նա չցանկանար լքել: Գնեցի շքեղ մետաքսե սպիտակեղեն և սքանչելի, փափկափետուր վերմակներ ու բարձեր: Իմ ջանքերն ապարդյուն չանցան. հաջորդ հանդիպմանը մենք օրվա առաջին կեսն անցկացրինք անկողնում:

 

Աննա

 

- Ամուսինս ասաց, որ ցանկանում է սեքսի ժամանակ էքսպերիմենտներ անել սննդի օգնությամբ: Գիտեմ, որ դա համարվում է շատ սեքսուալ, սակայն ինձ նման բաներն այնքան էլ դուր չեն գալիս: Այնպես որ, ուտելիքը փոխարինեցի սառույցի կտորներով: Սառույցով մերսեցի նրա կրծքավանդակը' միաժամանակ համբույրներ տեղալով: Ամուսնուս դուր եկավ այդ տարբերակը, և նա մոռացավ հարած սերուցքի մասին:

 

Շարունակությունը՝ այստեղ: