Հայտնի մարդկանց կյանքը միշտ էլ հետաքրքրում է լայն հանրությանը: Մեզ անհրաժեշտ է իմանալ մեր կուռքերի ոչ միայն մասնագիտական հաջողությունների մանրամասները, այլև` նրանց կյանքի իրադֆարձություններին մշտապես տեղյակ լինել` ինչպես և ինչով են ապրում նրանք, ինչպիսի տեսք ունեն և, իհարկե, ինչպիսի հագուստ են նախընտրում:
Հայտնի մարդկանցից շատերն առօրյա կյանքում նախընտրում են ջինսերը: Քանի որ ջինսե հագուստներն արդեն վաղուց մեր կյանքի մի մասն են կազմում, մտածեցինք, որ հետաքրքիր կլինի դիտել աստղերին, ովքեր նույնպես սիրում են "casual" ոճը և «երկնագույն գործվածքից» կարված գեղեցիկ հագուստներ: