«Lady in red» արտահայտությունն ուղղակի հասկացություն չէ և գրեթե դարձվածքի նշանակությամբ է կիրառվում: Կարմիր զգեստ կրելը համարձակության նշան է: Կարմիրը կրքի, ուժի և ինքնավստահության գույնն է: Նախկինում մինչև հատակը հասնող կարմիր զգեստ հագնելու համարձակություն ունեին հատուկենտ կանայք, բայց բարձրաշխարհիկ միջոցառումների այս սեզոնում գրեթե բոլոր հայտնիները, ասես պայմանավորված, կարմիր հագուստներ են կրում: Մնացած գունային լուծումները մնացել են երկրորդական պլանում: Յուրաքանչյուր սպասված պրեմիերայի կամ հանդիսության ժամանակ կարելի էր տեսնել բազմաթիվ կանոնիկ կարմիր զգեստներ:
Որպես կանոն, հայտնի կանայք գերադասաում են լակոնիկ ձևվածքով և առանց պրինտերի զգեստներ: Որոշներն էլ նախընտրում են համադրել կարմիրի մի քանի երանգներ կամ նկարով զգեստ:
Կարմիր զգեստով աղջիկները միշտ էլ կանչող են: Ուսումնասիրելով աստղերի լավագույն կերպարները վերջին միջոցառումների ժամանակ` ընտրել ենք այս սեզոնի ամենագեղեցիկ կարմիր զգեստները: