«Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը վերջերս երկրորդ անգամ մայրացավ: Նրա որդին՝ Ալեքը ծնվել է ԱՄՆ-ում: Լուսինեն իր ինստագրամում լուսանկարներ է հրապարակում և ակտիվ պատասխանում իր հետևորդների հարցերին: 

«ես միշտ երազել եմ երկու երեխա ունենալ:Աղջիկը պարտադիր էր, իսկ երկրորդի սեռի մասին երբևէ չեմ մտածել, իսկ դո՞ւք» լուսանկարներից մեկը վերնագրել էր Լուսինեն: 


Լուսինեն ամուսնու, դստեր և որդու հետ այժմ գտնվում է ԱՄՆ-ում:

Նա նաև նշել էր, որ իր դուստրը` Արիանան շատ է կարոտում Հայաստանը և ամեն օր հարցնում է թե ե՞րբ ենք վերադառնալու: Այն հարցին թե կարոտե՞լ է արդյոք Լուսինեն Հայաստանը, տվել էր հետևյալ պատասխանը՝ «Աննկարագրելի, անտանելի, անհավատալի շատ»: