ArmStar.am-ն արդեն պատմել է «Միսս Հայաստան-2003» և «Վիցե միսս Եվրոպա-2005» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանի նշանադրության մասին: Իսկ արդեն այսօր կկայանա Լուսինեի և նրա սիրելիի պսակադրությունը:

ArmStar.am-ի հետ զրույցում Լուսինեն արդեն պատմել էր, որ պատրաստվում է օգոստոսին կայանալիք իր հարսանիքին: Նա նաև նշել էր, որ իրենց ամուսնական արարողությունը և դրան հետևող միջոցառումը շատ գեղեցիկ է լինելու:

Այս տարի գեղեցկուհու ծննդյան օրը յուրահատուկ էր նրանով, որ նա արդեն նշանադրված էր և կողքին իր սիրելին էր' Արթուրը, ով ի դեպ սիրելիին բազում անակնկալներ է մատուցել: Ինչպես Լուսինեն պատմեց."Արթուրը միտումնավոր ինձ հետ զբոսնել է մինչը 12:00–ը և տուն ենք գնացել այն ժամանակ երբ բնակարանն արդեն տոնական տեսք ուներ և հավաքվել էին մեր ընկերները: Ես իսկապես անակնկալի եկա, այնքան հաճելի էր, որ Արթուրը մանրամասնորեն կազմակերպել էր ամեն ինչ, շատ հուզվել եմ նրա վերաբերմունքից",- ArmStar.am-ի հետ զրույցում պատմել էր Լուսինեն:

Շարունակությունն՝ այստեղ