Betta splenden ձկները ծովային էակների շարքում ամենագեղեցիկներից են, որոնք ունեն վառ գունավորում ու յուրահատուկ դիզայնով շատ նուրբ լողակներ, գրում է Daily Mail-ը։
Բանգկոկցի լուսանկարիչ Վիսարուտ Անղատավանիշը, օգտագործելով ժամանակակից տեխնիկա ու բյուրեղյա մաքրությամբ ջուր, այնպես է նկարել նրբագեղ ձկներին, որ լուսանկարներին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե դրանք ոչ թե ջրում են, այլ ճախրում են անկշռության մեջ։
43-ամյա լուսանկարիչը պատմել է, որ դեռ մանկուց հմայված է եղել այս ձկներով ու նրանց անզուգական գեղեցկությամբ։
Նշվում է, որ Betta splenden տեսակը ներկայիս տեսքը ստանալու համար 120 տարի շարունակ ամենայն զգուշությամբ բուծվել է։
Լուսանկարները` այստեղ: