Երիտասարդ դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է բալագույն, երկարաթեծ, երեկոյան զգեստ։ Նրա վարսերն արձակված են, շպարը՝ երեկոյան։ Հրապարակմանը կից Անահիտը գրել է․ «Քամին ասաց մանուշակին. «Եկ ծով տանեմ քեզ այստեղից»։ Ծաղիկն ասաց. «Ես կը մեռնեմ թէ ինձ պոկես իմ մայր հողից»։ Չըհաւատաց կարծես քամին ու չարացաւ, պոկեց ծաղկին։ Բայց նույն պահին իր ձեռքի մէջ մեռած տեսաւ մանուշակին»։ Հետեւորդները նույնպես անմասն չեն մնացել եւ բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Բնական գեղեցկություն, սա է իրական գեղեցկությունը», «Փայլում ես», «Շքեղ», «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին կրում էր ուսը բաց, սեւ երանգի, դասական զգեստ։ Հրապարակմանը կից Անահիտը դիմելով իր հետեւորդներին՝ գրել էր․ «Բարեւ ԳԱՐՈւՆ։ 1-ինը թե 2-րդը»։ Դերասանուհու հարցմանն ակտիվ մասնակցել էին երկրպագուները, որոնք մեկնաբանություների հատվածում արտահայտել էին իրենց կարծիքը։