Ամերիկյան Billboard" պարբերականի վարկանիշային աղյուսակի համաձայն՝ 24-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ով անցյալ տարի վաստակել է 39.7 մլն դոլար, դարձել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտը: Այս մասին տեղեկանում ենք  հայտնում է Газета.ru կայքից:

 

Նշվում է, որ երգչուհու հիմնական եկամուտները գոյացել են համաշխարհային շրջագայությունից, որի նպատակը նրա 4-րդ ստուդիական ալբոմին աջակցելն էր:

 

Սվիֆթը առաջին անգամ չէ, որ դառնում է պարբերականի առաջատար. նա ամենաբարձր վարձատրվող երաժիշտ է ճանաչվել նաև 2012թ.։

 

Music's Top 40 Money Makers 2014: The Rich List

 

Վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղը զբաղեցրել քանթրի ոճի ևս մեկ ներկայացուցիչ` Քենի Չեսնին, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 32.9 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը՝ տարեկան 31.5 մլն դոլար վաստակով։