Tert.am-ը գրում է.

 

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի բնակչուհիներից մեկը՝ Սյուզան Հեյնցը, 14 տարի շարունակ ապրում է շատ օրիգինալ ընտանիքում, որի բոլոր անդամները, բնականաբար բացի Հեյնցից, անշունչ մանեքեններ են։

Ինչպես նշում է Oddity Central-ը, ամեն օր նա աշխատանքից տուն է վերադառնում իր սինթետիկ ամուսնու՝ Չոնսիի ու երբեք չմեծացող դստեր՝ Մերի Մարգարեթի մոտ։ Իր ընտանիքի հետ ամերիկուհին ճամփորդել է մոտ 16.000 կմ՝ լինելով աշխարհի տարբեր անկյուններում։

Հեյնցը պատմել է, որ որոշել է մանեքեններին իր կյանքի անբաժանելի մասը դարձնել, երբ բոլորը շրջապատում սկսել են նրան ձանձրացնել ամուսնանալու ու ընտանիք կազմելու խոսակցություններով։

«Ես հոգեկան հիվանդ չեմ, ու բուժման կարիք չունեմ։ Պարզապես ինձ լավ եմ զգում այս տիկնիկների հետ, որոնք միշտ ամեն ինչից գոհ են ու ժպտում են, իսկ շրջապատի կարծիքն ինձ չի հետաքրքրում։ Ամեն մարդ իրավունք ունի իր կյանքն ուզածի պես դասավորել»,-պատմել է ամերիկուհին։