Չինացին հանգիստ կյանք ունենալու ցանկությունն իրականացնելու համար դիմել է ծայրահեղ քայլի. նա վերջին 20 տարիներին ճգնավորի կյանք է վարում Չինաստանի տարածքում գտնվող քարայրում, գրում է Daily Mail-ը:
54-ամյա Ֆեն Մինշանը ստիպված է բարձրանալ 50 մ ուղղահայաց ժայռի վրայով՝ հասնելու իր անսովոր տան մուտքին, որտեղ նա անգամ դուռ է տեղադրել և վարագույրներ կախել: Ֆենը 1993 թվականին իր հայրենի քաղաքից հեռացել է՝ մարդկանցից հեռու լինելու նպատակով:
Այժմ նա ապրում է մեկուսացման մեջ և հրաժարվել է ժամանակակից բոլոր հնարավորություններից, անգամ՝ հագուստից:
«Եղբայրս տարօրինակ անձնավորություն է: Նա չի սիրում հաղորդակցվել ուրիշների հետ»,- ասում է Ֆենի եղբայրը:
Մինչդեռ տեղացիները հիացած են նրա մագլցելու և ուտելիք փնտրելու ունակություններով, իսկ տեղի իշխանությունները ցանկանում են նրան ծերանոց տեղափոխել: Նրա մոտ փսիխոզի մի տեսակ է ախտորոշվել: