ԱՄՆ-ի բնակչուհին 43 տարեկանում նիհարել է 72 կիլոգրամով՝ իր մանկության երազանքը իրականացնելու և հրշեջ-փրկարար դառնալու համար, գրում է Daily Mail-ը։
Տեխասից Փենի Լիվերը մանկուց սպորտով է զբաղվել, բայց քոլեջում սկսեց արագ գիրանալ: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, երբ ամերիկուհու տակ գտնվող կշեռքը ցույց է տվել 143 կիլոգրամ։ Վախենալով իր կյանքի համար` կինը որոշել է դիետա պահել։
«Ես ակտիվ էի և նիհար, կարող էի անել այն, ինչ ուզում էի», - ասել է Փենին:
Ընդամենը 15 ամսում Փենին նիհարել է 72 կիլոգրամով, իսկ այժմ կինը վստահեցնում է՝ ինքը նորից է ծնվել։ Լիվերն արդեն կարող է գնել իրեն դուր եկած հագուստը, երկար ճանապարհներ քայլել, գնումներ կատարել: Բայց, որ ամենակարեւորն է ամերիկուհու համար, նրան հաջողվել է իրականացնել իր մանկության երազանքը։
2021 թվականին կինը դարձել է հրշեջ-փրկարար՝ միանալով կամավորների թիմին։ Բացի այդ, Փենին դարձել է հրշեջ-փրկարարական ակադեմիայի ուսանող և ծրագրում է լիցենզիա ստանալ հաջորդ աշնանը։