Երգչուհի Քրիստինա Ագիլերան 32 տարեկան է և պատրաստվում է ամուսնանալ: Մեթյու Ռատլերի հանդեպ սերն ու ամուսնական զգեստ հագնելը նրա համար նիհարելու և նախկին կառուցվածքը վերականգնելու համար շատ լավ խթաններ են:
Ինչպես գրում է paparazzi.ru կայքը, անցյալ տարի երգչուհու կառուցվածքը մեծ զարմանք էր պատճառել նրա երկրպագուներին, սակայն երգչուհին այժմ արդեն 12 կիլոգրամով նիհարել է և, ինչպես ինքն է ասում՝ դեռ աշխատելու կարիք ունի: