Wnews.am-ին տված բացառիկ հարցազրույցում Մարիաննան պատմել է իր անցած դժվար ճանապարհի եւ հաջողության գաղտինքների մասին.

 

-Մարիաննա, կպատմե՞ս քո մասին. որտե՞ղ ես ծնվել, ի՞նչ կրթություն ունես։


-Ծնվել եմ Երեւանում։ Ծնողներս ԱՄՆ տեղափոխվեցին, երբ  երկու տարեկան էի։ Դրանից հետո երբեւէ Հայաստան չեմ վերադարձել։ Ես հաճախել եմ Լոս Անջելեսի դպրոց՝ LAUSD, որից հետո քոլեջ, որտեղ սովորել եմ բիզնես մենեջմենթ։

 

-Ինչպե՞ս սկսեցիր զարդեր ստեղծել։


– Զարդեր ստեղծելու հանդեպ սերն իմ մեջ առաջացավ հինգ տարեկանում։ Մայրս տանը  հուլունքավոր հողաթափեր էր կրում, երբ դրանք մաշվում էին եւ արդեն ժամանակն էր՝ դեն նետելու, վերցնում էի, պոկում հուլունքներն ու հավաքում։ Ես ցանկանում էի դրանցից վզնոցներ եւ ապարանջաններ պատրաստել եւ  նվիրել ընկերներիս։ Ծնողներս ինձ շատ են աջակցել՝ հատկապես, երբ դա դարձավ իմ կիրքը։

 

Հիշում եմ՝ մորս հողաթափերից պոկված հուլունքներով զարմանալի աքսեսուարներ էի պատրաստում, որոնք ծնողներս սրամիտ էին համարում, բայց չէին գիտակցում՝ ինչ ձգտումներ են հասունանում դրանց ետեւում։

 

Շատ երեխաներ դպրոցում սկսում են ծխել, խմել կամ իրենց համար այլ հետաքրքրություններ են գտնում, բայց ես գտա իմ ուղին հուլունքների խանութում։ Այպիսով ես ուղեւորվեցի հուլունքների խանութ, որի սեփականատերն ինձ ասաց, որ ապարանջան ստեղծեմ ապակե հուլունքներով։  Ես հիացած էի, ոգեշնչված։ Վերցրի զամբյուղն ու սկսեցի հավաքել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր դրա համար։ Կույր լավատեսությունը երբեմն կարող է ստվերում թողնել շատ խոչընդոտներ. ես փոխանակեցի իմ չնչին դոլարները հուլունքներով եւ տուն ուղեւորվեցի՝ ութ րոպեում պատրաստելով առաջին ապարանջանս։ Երբ հայրս այդ երեկո տուն վերադարձավ, նա սիրահարվեց իմ ապարանջանին եւ խնդրեց էլի պատրաստեմ։Ես պատրաստեցի։ Մի քանի օր անց հայրս, ով վարորդ էր, ուղեւորվեց Լոս Անջելեսի կենտրոն։Նա վաճառողներին ցուցադրում էր իմ պատրաստած ապարանջաններն ու հարցնում՝ կցանկանա՞ն դրանք վաճառել։Նա այս ու այն կողմ էր գնում, շատերին առաջարկում, եւ վերջապես գտնվեց մեկը, ով հետաքրքրվեց դրանցով։ Դա իսկական բիզնես հետաքրքրություն էր. մի պատվերը վերածվեց հարյուրավորների։  Ձեռնարկն արդեն սկսվել էր։ Սակայն հայրս, ով փորձում էր հասցնել իր աշխատանքը համատեղել իմ ձեռնարկի հետ, ռիսկի դիմեց ու վաճառեց իր բեռնատարը՝ գումար ներդնելով իմ երազանքի իրականացման մեջ։ Ես երբեք չեմ մոռանա իր այդ քայլը եւ միշտ շնորհակալ կլինեմ նրան դրա համար։

 

Դպրոցն ավարտելուց հետո ես սկսեցի աշխատել բյուրեղներով եւ ստեծղում էի ավելի բարդ գործեր։ Ես երկու խանութ ունեմ Լոս Անջելեսի կենտրոնում։ Շատ դիզայներներ գալիս էին իմ խանութ եւ  բացահայտում իմ աշխատանքը, խնդրում զարդեր պատրաստել իրենց հաճախորդների համար։

7

8

 
 
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում