Life.panorama.am-ը գրում է.
1.Համբույրը զարգացնում է թոքերը. եթե հանգիստ վիճակում մենք մեկ րոպեում 20 անգամ ենք շնչում և արտաշնչում, ապա համբույրի ժամանակ քանակը ավելանում է գրեթե 3 անգամ:
2.Համբույրն արագացնում է սրտի աշխատանքը, ինչն իր հերթին խթանում է արյան շրջանառություն ու լավացնում նյութափոխանակությունը:
3.Հաճախ համբուրվող մարդիկ ավելի քիչ են տառապում կարիեսից: Դա բացատրվում է նրանով, որ համբույրը խթանում է թքարտադրությունը, իսկ թուքը հակաբակտերիալ ազդեցություն ունի ատամների վրա:
4.Կրքոտ համբույրի ժամանակ աշխատում են դեմքի գրեթե բոլոր մկանները, ուստի այն լավ պրոֆիլակտիկա է կնճիռների դեմ:
5.Մեկ րոպե տևող կրքոտ համբույրի ժամանակ 12 կալորիա է այրվում: Գիտնականների հաշվարկով' օրական երեք րոպե համբուրվելու դեպքում կարելի է մեկ տարվա ընթացքում երեք կիլոգրամով նիհարել:
6.Համբույրի ժամանակ օրգանիզմը էներգիա է ստանում, քանի որ տեղի է ունենում արյան մեջ ադրենալինի մեծ քանակի ներհոսք:
7.Համբույրենրը դրականորեն են անդրադառնում մարդու հիշողության, մտավոր ունակությունների և աշխատունակության վրա:
8.Համբույրները սթրեսի և դեպրեսիաների դեմ լավ դեղամիջոց են, քանի որ համբուրվելու ժամանակ մարդու օրգանիզմում ֆերմենտներ են արտադրվում, որոնք խոչընդոտում են սթրեսի հորմոնի առաջացումը:
9.Համբույրի ժամանակ օրգանիզմն էնդորֆին հորմոն է արտադրում, որն այլ կերպ անվանում են երջանկության հորմոն: