Գվեն Ստեֆանին հասցրել է կայանալ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես մայր. փոփ աստղը ծննդաբերել է' ունենալով երրորդ տղային: Ինչպես հայտնում է Heat,ru կայքը, ուրախալի այս լուրը երեկ հայտնել է երգչուհու ամուսինը' երաժիշտ Գեվին Ռոսդեյլը: Երիտասարդ հայրիկը բացահայտել է նաև փոքրիկի անունը. նրան կոչելու են Ապոլլո Բոուի Ֆլին' ի պատիվ Գվենի և Գեվինի մայրերի օրիորդական ազգանունների: Հիշեցնենք, որ զույգն արդեն դաստիարակում է երկու երեխայի' 7-ամյա Քինգսթոնին և 5-ամյա Զումային: 44-ամյա Գվենը և 48-ամյա Ռոսդեյլն արդեն 11 տարվա ամուսիններ են: