Հոլիվուդյան երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքն ու դերասանուհի Ջեսիկա Բիելը որդի են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Harper Bazar-ը, աստղային զույգը երեխային անվանել է Սիլաս:

 

Սիլաս Ռենդել Թիմբերլեյքը զույգի առաջնեկն է: Ջասթինն ու Ջեսիկան ամուսանացել են 2010թ.-ին: Իր ծննդյան 34-ամյակին Թիմբերլեյքն «Ինստագրամ»-ում լուսանկար էր տեղադրել եւ մակագրել. «Շնորհակալություն բոլորին ծննդյան բարեմաղթանքների համար: Ես ստացել եմ լավագույն նվերը: Չեմ համբերում, թե երբ է նա ծնվելու»: