Հայկական մի շարք հեռուստասերիլաներից հանրությանը հայտնի դարձած դերասան Ալեքսանդր Բաբասյանը հայր է դարձել: Այս մասին ESem.am-ին հայտնի էր դարձել դեռ ամիսներ առաջ, սակայն, ընդառաջելով նորաթուխ հայրիկի խնդրանքին, միայն հիմա ենք հրապարակում մանրամասներն ու փոքրիկի առաջին լուսանկարները:

 

 

Զույգի առաջնեկը, ում հայրիկի պատվին Ալեքսանդր են անվանակոչել, ծնվել է օգոստոսի 15-ին՝ դերասանի ծննդյան օրը :) Esem.am-ի հետ բացառիկ զրույցում Ալեքսանդրն ասաց, որ որդին Աստծո կողմից ուղարկված հրաշալի նվեր է :)

 

«Բժիշկներն ասել էին, որ որդիս կծնվի մինչև օգոստոսի 20-25-ը, բայց նա ցանկացավ հայրիկին անակնակալ մատուցել, ինչի համար էլ մինչև կյանքիս վերջին օրը շնորհակալ եմ լինելու նրան: Երբևէ ստացածս ամենաթանկ նվերն է: Չեք պատկերացնի, թե այդ 9 ամսիների ընթացքում հետս ինչ էր կատարվում. նրա ծնվելու օրն ընդհանրապես չէի գիտակցում տեղի ունեցածը: Չէի կարողանում հավատալ, որ արդեն հայր եմ դարձել:)»,- ոգևորությամբ նշեց Ալեքսադրը:

 

 

Ըստ դերասանի՝ տղան ծնվել է 3 կգ 400 գրամ քաշով և 51 սմ հասակով: «Առաջին անգամ երբ տեսա փոքրիկիս, գիտակցեցի, որ իրականում հրաշքներ լինում են, ու դրանցիցի մեկն այս պահին իմ գրկում է»,- հայտնեց Ալեքսանդրը:

Նրա փոխանցմամբ՝ առաջնեկի լույս աշխարհ գալն ամբողջությամբ փոխել է իր ու կնոջ՝ Լիլիթի կյանքը: «Հիմա մեր սերն ու երջանկությունը կրկնապատկվել, նույնիսկ եռապատկվել է: Տան ամեն անկյունը սիրով ու երջանկությամբ է լցվել: Նայում եմ երեխայիս ու աչքիս առաջ կինս է գալիս: Այժմ նրան մի քանի անգամ ավելի շատ եմ սիրում :)»,- ասաց նա:

 

 

Նշենք, որ զույգի առաջնեկը ծնվել է հոր հորոսկոպի  և մոր աստղակերպի նշանների տակ: «Ես ծնվել եմ Առյուծի նշանի տակ ու միշտ առյուծին վայել կյանք եմ ունեցել: Հուսամ՝ նույնն էլ տղաս կունենա,  ու մենք իրար լավ կհասկանանք:)»,- ծիծաղելով հավելեց դերասանը:

Խոսելով աշխատանքային նորությունների  մասին՝ սերիալային դերասանն ասաց. «Այս ընթացքում մի շարք նոր հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ եմ ստացել, որոնք մերժել եմ: Որդիս դեռ փոքր է, չենք կարող Հայաստան գալ, իսկ ես նրանց երբեք մենակ չեմ թողնի, ինչքան էլ լավ առաջարկներ լինեն: Հուսամ՝ գարնանն ընտանիքով կվերադառնանք հայրենիք, ու ես դարձյալ իմ սիրելի գործով կզբաղվեմ»: Ալեքսադրը մի քանի ամիս է, ինչ Մոսկվայում սեփական բիզնեսով է զբաղվում. նա սրճարան-ռեստորան է բացել:

ESem.am-ը շնորհավորում է զույգին, իսկ Ալեքսանդր կրտսերին մաղթում անհոգ մանկություն :

 

 

 

 

 

 

 


Զրուցեց Մերի Պողոսյանը