Մոտ 96 մեդալ ունեցող և 100-ից ավելի մրցումների մասնակցած կարատեիստ Կամո Ունանյանը վերջերս ներկայացավ «Ելք չկա» ֆիլմում, որի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարն է: Քրեական դրաման, Կամոյի խոսքով, արժանացել է դրական արձագանքի և ցուցադրվել լեփ-լեցուն դահլիճներում, անկախ այն հանգամանքից, որ հունվար-փետրվար ամիսները ֆիլմերի ցուցադրություն համար ամենահարմար ժամանակահատվածը չեն:

 

 

«Ստեղծագործական կազմի հետ մի քանի անգամ ներկա ենք եղել ֆիլմի ցուցադրությանը, որից հետո մարդիկ մոտ 40 րոպե կանգնած սպասում էին, որ նկարվեն մեզ հետ, հետաքրքրվում էին հետագա ծրագրերով,- ասաց Կամոն, իսկ քննադատությունները, թե ֆիլմը սերիալային մակարդակի է, անհիմն համարեց,- հնարավոր չէ բոլորին բավարարել: Կան մարդիկ, ովքեր չեն սիրում այդ ժանրն ու ասում են` վատ է կամ մարդիկ, ովքեր մեզնից «վառված» են ու այլ էջերով  բացասական մեկնաբանություններ են գրում: Եթե ոլորտի մասնագետներ քննադատեին, ես աայ վերաբերմունք կունենայի: Այնպես չէ, որ իմ ֆիլմն է, գովում եմ»: Ըստ Կամոյի` հասարակությունն էլ չի քննադատում իրենց ֆիլմը, իրականում այն ուսուցողական բնույթ ունի: «16-17 տարեկանները սովորում են այն, ինչ տեսնում են: Այսօր շատերն իրար հետ ընկերություն են անում շահի համար, սակայն մենք ունենք կերպար, որը ցույց է տալիս, որ մարդու հետ պետք է ընկերություն անել, որովհետև նա արժանի է,- ասաց Կամոն և նշեց, որ իրենք մանրակրկիտ աշխատել են բոլոր տեսարանների վրա, կան տեսարաններ, որոնք նկարահանել են  ավելի քան 100 դուբլից: -83 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանել ենք երկու ամիս հինգ օրում»:

 

 

Պրոդյուսերը նշեց, որ ֆիլմի առաջնախաղը նախատեսվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում և Ղազախստանում: Այն կցուցադրվի նաև Հայաստանի մարզերում:

 

Շարունակությունը՝ այստեղ: