«Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանն այս օրերին Չինաստանի Սանյա քաղաքում է, որտեղ նոյեմբերի 18-ին կմասնակցի «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթին: Սակայն Լիլիի՝ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթում հաղթելու, իսկ հիմա նաեւ Հայաստանը «Միսս աշխարհ»-ում ներկայացնելու փաստը շարունակում է բուռն քննարկումների եւ քննադատությունների արժանանալ: Այս օրերին մասնավորապես խոսվում է այն մասին, թե Լիլիին եւ Հայաստանը ներկայացնող հոլովակը լավ չէր նկարված եւ Լիլին էլ վատ է անգլերեն խոսում:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանի հետ, ով «Միսս Արմենիա 2017»-ի ղեկավարն է:
«Լիլին այս օրերին այնպիսի հաճելի պահեր է ապրում, որ չեմ կարծում, թե նա ժամանակ ունի հետեւել համացանցային քննարկումներին: Առաջին իսկ օրից մենք նրա հետ կապի մեջ ենք, նա խոստովանում է, որ իրեն՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ, շատ սիրում են եւ ուշադրություն են դարձնում: Այսինքն՝ այդքան գեղեցիկ ու դրական միջավայրում Լիլին մոռացել է իր անձի հետ կապված բոլոր քննադատությունները եւ շատ բարձր տրամադություն ունի: Հիմա Լիլին հեքիաթային ամիս է ապրում, գտնվում է մի մրցույթում, որտեղ բոլորս կցանկանայինք լինել, այնպես որ, նա այս պահին անխոցելի է»,- պատմեց Գոհարը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։