Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են, որ սթրեսը վատ է անդրադառնում հոտառության վրա: Մասնագետները հայտնաբերել են, որ սթրեսի ազդեցությամբ ուղեղի հատուկ մասեր ակտիվացվում են: Դրանց ակտիվությունն աղավաղում է հոտերը: Արդյունքում մարդը հոտն ընկալում է որպես տհաճ, չնայած իրականում այն կարող է այդպիսին չլինել: Այս մասին տեղեկանում ենք Hochu.ua կայքից:
Այս դիտումը հաստատվել է հատուկ հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 12 մարդ: Բոլոր կամավորներին հասցնում էին տագնապաալի վիճակի և սկանավորում նրանց ուղեղը: Պարզվեց, որ գիտափորձի մասնակիցները սթրեսի ընթացքում չեզոք հոտերն ընկալում էին որպես տհաճ կամ, նվազագույնը, տարօրինակ:
Հոտերի ընկալումը նույնպես կախվաշ էր սթրեսի ուժգնությունից: Որքան ուժգին է տագնապը, այնքան տհաճ է հոտը: Գիտնականներն այս երևույթը բացատրում են գլխուղեղում հուզական և հոտառական շղթաների միախառնումով: