«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեկ Մոսկվա կինոփառատոնում  ցուցադրվեցին Արշակ Զաքարյանի հեղինակային  «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը:


Կինոաշխարհում այս ֆիլմն արդեն հասցրել է ստանալ «Պիտանի «Անպետքը»» անունը: Պատճառը, թերևս, ռեժիսորի յուրօրինակ մոտեցումն է ինքնասպանությանը՝ մի խնդրի, որն այսօր ամենաշատն է արծարծվում ֆիլմերում:  Ֆիլմը դիտողին հնարավորություն է տալիս վերաարժևորել կյանքն ու հասկանալ, որ մարդը չի կարող անպետք լինել, անգամ, եթե ինչ-ինչ հանգամանքներ այնպես չեն դասավորվել:

 

 

Գեորգի Հովակիմյանի, Կայա Խուրշուդյանի և Արմեն Մարգարյանի մասնակցությամբ ֆիլմը ներկայացված է  կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում:

 

Նշենք, որ մինչ այս ֆիլմն արդեն հասցրել էր լինել համացանցում ու բավականաչափ դիտվել ու քննարկվել, իսկ մեծ էկրանին առաջին անգամ ցուցադրվում է «Ոսկե ծիրանի» շրջանակներում:)


Ցուցադրությանը ներկա էր Ամալյա Հովհաննիսյանը