ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձանկատարի հատուկ ներկայացուցիչ, բարի կամքի դեպան Անժելինա Ջոլին Լիբանանում փետրվարի 23-ին այցելել է սիրիացի փախստականներին: Ինչպես հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները, նա իր այցելությունն սկսել է Լիբանանի արևելյան Բեքաա շրջանի Զահլա քաղաքի Ֆիդա ճամբարից: Ջոլիին ուղեկցել են անվտանգության աշխատակիցներ: Ջոլին փախստականներին ներկայացել է գլխաշորով: Նա հանդիպել է սիրիացի երեխաներին և զրուցել նրանց հետ:
Ակնկալվում է, որ Ջոլին Լիբանանում կմնա մինչև երկուշաբթի: