Նորաձևության շաբաթ Միլանում-2014 ցուցադրությունների շարքը մեկնարկել է Gucci-ի հավաքածուի ներկայացմամբ:
Կրեատիվ ձևավորող Ֆրիդա Ջենինիի 1960 թվականների ոգով հավաքածուն կատարված է նուրբ, չեզոք երանգներով՝ վարդագույն, մեղմ կանաչ, կապույտ-պաստելային, դարչնագույն, կաթնագույն: Ծնկից վերև կիսաշրջազգեստներով հագուստները ներկայացված են ինչպես երկար, այնպես էլ կարճ թևքերով: Նշենք Gucci-ն հատուկ կաշվե և մորթե իրերի, ինչպես նաև ընձառյուծի դաջվածքները:
Դրանց զուգահեռ «դպրոցական» օձքներով շատ շրջազգեստներ առջևից զարդարված են փայլուն քարերի փնջերով:
Ինչ վերաբերում է կոշիկներին, Ջանինին նախընտրությունը տվել է քառակուսի կրունկներին, որոնք ոչ միայն հարմարավետ են, այլև շատ լավ են նայվում աշուն-ձմեռվա շրջազգեստների հետ: Աքսեսուքրների մեջ մեծ մասայականություն են վայելում ռետրո ոճի ակնոցները:
Աղբյուր` LADYNEWS.am