Միլանում Նորաձևության շաբաթվա շրջանակներում օրերս ներկայացվեց Alberta Ferretti-ի գարուն-ամառ հավաքածուն:

Դիզայնեի ռոմանտիկ ձեռագիրն ակնհայտ է առաջին իսկ կերպարներից, նոր հավաքածուն առանձնանում է նաև յուրահատուկ դինամիկայով: Ալբերտան խոստովանում է, որ ցանկացել է հավաքածուին դրական էներգիա և կյանքը վայելելու տրամադրություն հաղորդել:

Ֆերետին ոգեշնչվել է Իտալիայի հարավի արևով և ծովով: Հետևաբար հավաքածուն լի է վառ գույներով և տաք երկրին հատուկ բաղադրիչներով: Հավաքածուի համար օգտագործված են տարատեսակ որակյալ կտորներ: Սակայն նոր հավաքածուի ամենահաճելի պահը ռոմանտիկ կանացի ոճն է: Վայելենք և հիանանք դիզայների նոր ստեղծագործություններով:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580