Նորաձևության շաբաթն ավարտին է մոտենում նաև Միլանում: Այդ ընթացքում հայտնի դիզայներները ներկայացրին իրենց բրենդերի վերջին հավաքածուները: Երեկ կայացել է նաև "Emilio Pucci" և "Giorgio Armani" բրենդերի ցուցադրությունները:
Խոսելով Գարուն-ամառ 2015 հավաքածուների մասին՝ չենք կարող չնշել, որ շատ դիզայներների ոգեշնչել է 70-ականների ոճը: