Անտարակույս Միլանի նորաձևության շաբաթի ամենասպասված ցուցադրություններից էր Prada-ի դեֆիլեն: Տեսնենք, թե Միուչչա Պրադան նոր սեզոնին իր երկրպագուների համար ինչ նորություններ է պատրաստել:
Դիզայների ներկայացրած հավաքածույն աչքի է ընկնում վառ գույներով, հարուստ պատկերներով և բարդ դեկորով:
Գուցե ոմանց զարմացնեն ներքնազգեստի էլեմենտները, դպրոցական համազգեստը, սակայն անտարակույս, մի քանի ամիս անց դժվար համատեղելի այս բաղադրիչները, որտեղ գունավոր բյուրեղիկները համատեղվում են կանացի դիմանկարների հետ, կդառնան street-style-ի և կարմիր գորգի իսկական հիթեր: