Միլանում նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացել է Philipp Plein-ի աշուն-ձմեռ 2014 հավաքածուի ցուցադրությունը:

Գերմանացի այս դիզայների ցուցադրությանը միշտ անհամբերությամբ են սպասում, նորաձևության յուրաքանչյուր քայլ այս նորաձևության տան կողմից միշտ վառ է ու անսպասելի:

Մոդելները հանդես են եկել Ռիտա Օրայի ելույթի ներքո, որով բացվել է ցուցադրությունը: Նաոմի Քեմփբելն ու Իրինա Շեյքը ներկայացել են բաց հագուստներով՝ տոգորված վայրի մշակույթի ոգով՝ կաշվե հագուստներ, տաբատներ,մորթյա բաճկոններ, կովբոյի գլխարկներ, ցածր գոտկատեղով ջինսեր և այլն:

Ցուցադրությունն ավարտվում է պոդիումի վրա սև գույի Chevrolet-ի այրվելով, որն անասելի զգացումներ է պարգևում հյուրերին:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580