Կենսաբանորեն օրգանիզմն առավել ընկալունակ է սուրճի ազդեցության նկատմամբ արթնանալուց միայն մի քանի ժամ անց: Այսպես են կարծում ամերիկյան նյարդակենսաբանները:

 

"Կոֆեինի առավելագույն ազդեցության համար այն պետք է համագործակցի կորտիզոլ հորմոնի հետ, որը կարգավորում է մարդու կենսաբանական ժամացույցը",- բացատրում է Մերիլենդի Համալսարանից Սթիվեն Միլլերը (ԱՄՆ):

 

Մոտավորապես առավոտյան ժամը 7-ից 9 կորտիզոլի արտադրությունը գտնվում է իր վերելքի բարձրագույն կետում, ինչի շնորհիվ մարդը արթնանում է և առավոտից կարող է գիտակից գործողություններ կատարել: Եթե սուրճը խմել անմիջապես արթնանալուց հետո, երբ կորտիզոլի մակարդակը օրգանզիմում առանց այդ էլ բավականին բարձր է, զարգանում է հանդուրժողականություն կոֆեինի նկատմամբ, և նրա արդյունավետությունը նվազում է: Այսպիսով, ժամանակի հետ, արթնանալու համար անհրաժեշտ է ավելի ու ավելի շատ թարմացնող ըմպելիք:

 

Արթնանալուց մեկ կամ երկու ժամ անց կորտիզոլի մակարդակը օրգանիզմում սկսում է նվազել, և այդժամ սուրճն է գալիս օգնության: Այդ պահին կամ մի փոքր ավելի ուշ ըմպած սուրճը ընդունակ է բարձրացնել կորտիզոլի արտադրությունը' կրկին ստիպելով մեզ արթնանալ: