Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում սուրճ խմելու ամենալավ ժամը 14.00-ն է, քանի որ հենց այդ ժամանակ է, որ մարդիկ իրենց հոգնած են զգում և չեն կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, կատարել հանձնարարությունները, հայտնում են «Մեդվեստին»:
Ուսումնասիրողները նշում են, որ այդ ժամին մեկ բաժակ սուրճն ազատում է հոգնածությունից և բարձրացում է ուշադրության կենտրոնացումը, քանի որ կոֆեինը ակտիվացնում է գլխուղեղում նեյրոնների աշխատանքը, լավացնում է տրամադրությունը, հիշողությունը, ռեակցիաներն ավելի են արագանում:
Ավելի վաղ գերմանացի գիտնականների պարզել էին, որ սուրճը, չնայած տարածված կարծիքի, չի առաջացնում սրտային հիվանդություն, քաղցկեղ կամ երկրորդ տեսակի շաքարախտ: