Բժիշկ Քելլին Օքսֆորդի համալսարանից ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ
տարիքի հետ սեքսով զբաղվելու համար օպտիմալ ժամանակն օրվա ընթացքում կարող է
փոխվել:
«Ձեր մարմնի կենսաբանական ժամացույցը փոխվում է կյանքի ամեն տարվա հետ,
բացատրում է բժիշկը: Այն վերահսկում է ձեր օրգանիզմի բոլոր համակարգերը…»:
Ուստի շատ տրամաբանական է, որ տարքքի հետ սեքսի օպտիմալ ժամանակը փոխվում
է օրվա ընթացքում:
Ե՞րբ է յուրաքանչյուր տարիքային խմբի համար սեքսի օպտիմալ ժամանակը
20 տարեկան՝ 15:00: Սեքսուալ էներգիայի գագաթնակետը 20 տարեկանների համար այդ կետում է:
30 տարեկան՝ 8:20: 30 տարեկանում սեքսի ժամանակն ավելի շուտ է գալիս:
40 տարեկան՝ 22:20: Որքան մեծանում եք, այնքան ավելի վաղ եք պառկում քնելու: Բժիշկ Քելլին խորհուրդ է տալիս այդ տարիքում սեքսով զբաղվել երեկոյան ժամը 10ից հետո՝ նախքան քնելու պառկելը:
50 տարեկան՝ 22:00: 10 տարի անց քնի ժամանակը մոտ մեկ ժամով ավելի վաղ է դառնում, նշանակում է՝ սեքսով զբաղվելը պետք է ավելի շուտ լինի:
60 տարեկան՝ 20:00: Այս ժամանակն իդեալական է օքսիտոցինի չափաբաժին ստանալու համար:
70 տարեկան՝ 20:00: Առանձնապես ոչինչ չի փոխվում 60 տարեկանի համեմատ: