Բրիտանացի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզել են, որ սեռական ակտի համար ամենալավ ժամը առավոտյան 5:48-ն է։
Ինչպես նշում են մասնագետները՝ հենց առավոտյան է զույգի մոտ տեստոստերոնի մակարդակն առավելագույնս բարձր, ինչը անհրաժեշտ պայման է սիրով զբաղվելու համար։
Փորձագետները նշում են, որ այդ ժամանակ երկու զուգընկերների մոտ օրգազմի հասնելու հավանականությունն առավել բարձր է։
Հետազոտությունը ցույց է տվել, որ արևի լույսը խթանում է գիպոտալամուսը, որն իր հերթին գործարկում է տեստոստերոնի մշակում։
Առավոտյան ցանկացած քնած մարդու մոտ տեստոստերոնը գտնվում է գագաթնակետին՝ 25-50 տոկոսով բարձր, քան օրվա ցանկացած այլ ժամանակ։