17 տարեկանում նա ստացավ «Միսս Հայաստան» տիտղոսը, իսկ այնուհետ ճանաչվեց «Վիցե Միսս Եվրոպա 2005»: Հենց այդ տարիներից էլ սկսած՝ նա գրավեց մեր էկրանները: Շատ չանցած՝ Լուսինե Թովմասյանն արդեն նկարահանվեց գեղարվեստական ֆիլմերում և դարձավ շատ տղամարդկանց սիրելի, բայց և անհասանելի կանանցից մեկը: Շատերի սրտերը կոտրվեցին, երբ 2013-ին գեղեցկուհին ամուսնացավ Արթուր Հովհաննիսյանի հետ ու դարձավ նրա միակ և անփոփոխելի կողակիցը:
ArmStar.am-ը փորձեց պարզել, թե որտեղ և ինչպես է Լուսինեն նշել Տյառընդառաջը, ո՞րն է այս տոնի խորհուրդն իր համար, ի՞նչ նվերներ է ստացել հարազատներից:
Ժողովրդական սովորույթի համաձայն օրհնված մոմի կրակով վառում են Տյառնընդառաջիխարույկը, իսկ այս տարի նորապսակները վառեցի՞ն սիրո կրակը:
Այո՛, վառեցինք սիրո կրակը և երեք անգամ ցատկեցինք կրակի վրայով:
Ի՞նչ խորհուրդ ունի Տյառնընդառաջը ձեզ համար:
Խորհուրդները շատ են, բայց այս տոնը մի ավանդույթ է, որը միշտ պահպանվել է թե՛ քույրիկիս, և թե՛ իմ բոլոր ընկերների կողմից: Իմ կարծիքով ավադույթները միշտ պետք է պահպանվեն: Այս տարի ես ու ամուսինս էլ այն նշեցինք:
Որպես ազգային ավանդու՞յթ եք նշում այս տոնը, թե ինքներդ վաղուց երազել եք կրակի վրայով ցատկել:
Տոնն ընդունում եմ նաև որպես ավանդույթ և, իհարկե, սա այն ավանդույթն է, որն ինձ դուր է գալիս: Երբ տեսնում էի, թե ինչպես էին նորապսակները թռչում կրակի վրայով, մտածում էի՝ կգա՞ մի օր, որ ես էլ այդպես կանեմ:
Շարունակությունը՝ այստեղ: