Life.panorama.am-ը գրում է.
Խնձորն այն սակավաթիվ մրգերից է, որը պարունակում է պեկտին՝ բաղադրիչ, որը դանդաղեցնում է մարսողության գործընթացը՝ փոխարենը հագեցվածության զգացողություն առաջացնելով:
Մասնագետների պնդմամբ, այն մարդիկ, ովքեր խնձոր են օգտագործում ավելի շուտ են հագենում՝ արդյունքում ընդունելով ավելի քիչ սնունդ, քան սովորաբար: Սյուզան Ռոբերթսը, ով Թաֆթս համալսարանի գիտնական է, նշում է, որ քանի որ մեկ ամբողջական խնձոր ուտելը մեզանից բավականին ժամանակ է պահանջում, մեր մարմինը ավելի երկար ժամանակ է ունենում՝ հաղորդելու ուղեղին, որ մենք այլևս քաղցած չենք:
Այսպիսով, զանազան դիետաներ փորձելու փոխարեն կարող եք քիչ կալորիաներ պարունակող խնձոր ուտել՝ միևնույն ժամանակ հագենալ և ազատվել դիետաների հետևանքով առաջացած դեպրեսիայից: