Life.panorama.am-ը գրում է.

 

Խելացի մարդիկ հաճլեիորեն տարբերվում են բոլորից: Ստորև ներկայացված են խելացի մարդուն տարբերակող հիմնական հատկանիշները:

1.Որոշումներ ընդունելու ունակությունը: Նրանք ինքնավստահ են, լսում են սեփական ներքին ձայնը և ունակ են ճիշտ որոշումներ կայացնել: Ընտրությունը մեր կյանքի անքակտելի մասն է, և խելացի մարդիկ կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակն ու ճիշտ ընտրություն կատարել:

2.Արժանի շրջապատ: Խելացի մարդիկ շատ բծախնդիր են իրենց շրջապատի ընտրության հարցում: Նրանք չունեն շատ ընկերներ, սակայն այդ ընկերներից յուրաքանչյուրն ամեն վայրկյան պատրաստ է օգնության հասնել:

3.Հնարվորությունների ճիշտ օգտագործում: Խելացի մարդիկ շատ արագ են կողմնորոշվում իրենց հնարավորությունների հարցում և ճիշտ են կիրառում դրանք:

4.Ստեղծագործական ոչ կարծրատիպային մտածելակերպ: Խելացի մարդիկ միշտ բաց են նոր գաղափարների համար, նրանք տեսնում են ոչ միայն սևն ու սպիտակը, այլև դրանց միջև ընկած բազմաթիվ այլ գույներ:

5.Անդադար զարգացում: Խելացի մարդիկ սովորում և նոր հմտություններ են ձեռքբերում ողջ կյանքի ընթացքում: