Ներկայացնում ենք 10-ը սկզբունք, որոնք խորթ չեն խելացի մարդկանց մեծ մասին:


1. 80/20 (Պարետոյի օրենք)


Արդյունքի 80%-ը և շահույթը մեզ բերում է մեր գործողությունների միայն 20%-ը: Այն ամենը, ինչ մարդն անում է, դրա մեծ մասն իրականում այդքան էլ կարևոր չի: Օպտիմիզացրեք ձեր ժամանակը: Միայն մտածեք. 80%-ը անօգուտ և անիմաստ աշխատանք է: Ով հասկացավ ինչի մասին է խոսքը, հաստատ արդեն ժամանակ կգտնի, ասենք, սիրած հոբբիի համար, որով մինչ այժմ ժամանակի սուղության պատճառով չէր զբաղվում:


2. Պարկինսոնի օրենքը


Դուք կարող եք անել այն, ինչ անում եք, ավելի արագ: Որքան ավելի շատ ժամանակ եք հատկացնում խնդրին, այնքան ավելի շատ ժամանակ եք ծախսում: Իսկ եթե դուք հակված եք հետաձգելու գործերը մինչև վերջին վայրկյանը, ապա անկախ նրանից, այդ գործերի համար նախատեսել էիք մի շաբաթ, թե ամիս, միևնույն է, աշխատանքը կատարվելու է վերջին երկու օրվա ընթացքում:

 

3. Սկզբից տվեք, հետո ստացեք


Սովորաբար մարդիկ հակառակին են ձգտում: Բայց պետք է հենց այս հերթականությամբ և ոչ հակառակ: Միայն այսպես ժամանակի ընթացքում դուք կստանաք ավելին, քան տվել էիք: Արժանի քայլ արած ոչ մի մարդ դեռևս չի ստացել ավելի քիչ, քան տվել է:

 

4. Սխալներն ու անհաջողությունները կարող են նաև լավ լինել


Դրանք օգնում են ձեռք բերել անգնահատելի փորձ, իմանալ հետաքրքիր նորը և դառնալ ավելի հաջողակ: Ուղղակի այստեղ կարևոր է բացասական փորձի պատճառով չկորցնել մոտիվացիան և համարձակությունը, քանի որ հաջողությունը գալիս է, եթե անհաջողություններն ու սխալները չեն կարողացել ձեզ կոտրել: Բայց սա չի նշանակում, թե սխալներն ու անհաջողությունները պարտադիր են: Եթե կարող եք խուսանավել դրանցից, ապա ավելի լավ: Պոզիտիվ փորձն անհամեմատ գերադասելի է:

 

5. Ծանոթացեք և շփվեք թեթև


Յուրաքանչյուր նոր հանդիպման գնացեք այնպես, ասես այնտեղ ձեր լավագույն ընկերներն են: Եթե դուք սկսեք շփումը հենց այդ սկզբունքով, դուք ավելի ինքնավստահ կլինեք, ավելի բաց և ավելի հեշտությամբ լավ կտրամադրեք մարդկանց դեպի ձեզ: Սա դեռ այն դեպքում, եթե չնշենք առաջին տպավորության կարևորության մասին:

 

6. Ձեր վերաբերմունքը փոխում է իրականությունը


Պեսիմիզմը կարող է թաքնված լինել ռեալիզմի դիմակի տակ: Դրա համար էլ կարող է այնպես ստացվել, որ ամեն անգամ դուք «ճիշտ» դուրս գաք: Մյուս կողմից` միգուցե ավելի լավ է միշտ չլինել այդպիսին, քանի որ ժամանակի ընթացքում մենք սովորում ենք գտնել այն, ինչ փնտրում ենք…

 

7. Շնորհակալություն հայտնեք


Շնորհակալությունը հոյակապ միջոց է շրջակա միջավայրի հետ դրական հարաբերություններ պահելու և կարևոր նպատակների վրա կենտրոնանալու համար: Այն նաև միջոց է` մյուսներին երջանիկ դարձնելու, ինչն էլ, իր հերթին, երջանկություն կպարգևի ձեզ. էմոցիաները վարակիչ են:

 

8. Մի համեմատեք ձեզ մյուսների հետ


Երբ դուք համեմատում եք ձեզ ուրիշների հետ, դուք թույլ եք տալիս արտաքին աշխարհին ղեկավարել ձեզ: Տրամադրության անկումներն ապահովված են լինում: Առավել արդյունավետ է համեմատություններն ինքդ քեզ հետ: Ինչպիսի՞ն էիր մի քանի ամիս առաջ, ինչպիսի՞ն ես այժմ: Սա ցույց կտա, թե որքան եք առաջ շարժվել և որքան աճ գրանցել: