Սննդի սահմանափակում, մարզանք, շարժառիթ… Ավելորդ քաշից ազատվելու հիմնական միջոցները հայտնի են բոլորին, մինչդեռ փոքր, բայց օգտակար խորամանկությունների մասին քչերը գիտեն։
Պարզ և գուցե շատ անսպասելի հանձնարարականներ, որոնք կօգնեն ձեզ նիհարելու երկար ժամանակով և առանց ավելորդ լարվածության։


Կիլոկալորիաների օրական մոտավոր նորմը, որի դեպքում չեք գիրանա, կարող եք որոշել հետևյալ բանաձևով։ Ձեր քաշը՝ կիլոգրամներով, բաժանեք 0,45-ի և բազմապատկեք 14-ով։ Եթե ցանկանում եք նիհարել, կատարեք նույն հաշվարկը, միայն թե իրական քաշի փոխարեն վերցրեք ցանկալին։ Հետևելով այդ թվին՝ դուք կկորցնեք կիլոգրամները։ Թեպետ դանդաղ, բայց անշեղորեն կնիհարեք։
Դարչին ցանեք շիլայի, յոգուրտի, սուրճի, որևէ այլ ուտելիքի կամ ըմպելիքի մեջ, որի հետ այդ համեմունքը համադրվում է։ Այն ունակ է արագացնելու նյութափոխանակությունը, և օրական ընդամենը կես թեյի գդալը բավական է ամսվա ընթացքում 1 կգ կորցնելու համար։
Եթե գրասենյակում նախաճաշում եք, մի կերեք աշխատանքային սեղանի շուրջը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոնիտորի կամ հեռուստացույցի էկրանի հարևանությամբ մարդիկ միջին հաշվով 250 կկալորիա ավելի շատ են ընդունում։


Հաճախ ծիծաղեք։ Օրական 10-15 րոպե ծիծաղը 280 կկալով մեծացնում է կալորիաների շաբաթական ծախսը։
Բջջանյութի պարունակության և ցածր կալորիականության շնորհիվ գազարի հյութը 1,5-2 ամսվա ընթացքում օգնում է նիհարելու 1,8 կգ-ով։ Օգտագործման նորմը՝ օրական 1 բաժակ (200 մլ)։
Ընդունեք կալցիումի հաբեր։ Այդ միկրոտարրը նպաստում է ճարպերի քայքայմանը և այդ գործընթացը 2,6%-ով ավելի արդյունավետ է դարձնում։
Ֆիթնեսի պարապմունքների կամ նույնիսկ սովորական ոտքով զբոսանքի ժամանակ ռիթմիկ Երաժշտություն լսեք:
Սննդակարգում մի բացառեք անյուղ միսը։ Սպիտակուցներով հարուստ սնունդը նպաստում է մկանների զանգվածի մեծացմանը, իսկ մկանային հյուսվածքն այրում է ավելի շատ կալորիա, քան ճարպայինը, նույնիսկ հանգստի ժամանակ։


Ֆիթնես ակումբ տարեք ընկերներին։ Ըստ վիճակագրության՝ ծանոթների խմբում մարմնամարզությամբ զբաղվող մարդիկ 30%-ով ավելի շատ են նիհարում, քան միայնակ մարզիկները։
Ըստ բրիտանացի բժիշկների հարցախույզի՝ հախուռն շատակերության պատճառներից մեկը սթրեսն է աշխատանքում։ Եթե նյարդայնացել եք, նստեք և մի քանի անգամ խոր շունչ քաշեք, կարող եք փորձել դիա– ֆրագմային շնչառության մեթոդը (երբ արտաշնչումը կատարվում է որովայնի մկանների միջոցով)։ Աստիճանաբար կհանգստանաք, և ուտելու հետ ձեր անախորժությունները կուլ տալու ցանկություն չի առաջանա։
Հարկ է ֆիթնեսով զբաղվել առավոտյան՝ մինչև առաջին անգամ ուտելը։ Նախ՝ դա 1 օրով կարագացնի նյութափոխանակությունը, երկրորդ՝ այսպես օրգանիզմը կծախսի ոչ թե կերակուրից ստացված, այլ ձեր ճարպային հյուսվածքի էներգիան: